class="wide-page">
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 04
Ստանդարտ գրադարանը իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝

    Լեզվի աջակցությունը։ Ներառում է ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև իրականացման առանձնահատկությունների մասին մանրամասները։ Հիշողության հատկացումը, RTTI-ն, հիմնական բացառությունները, տվյալների թվային տիպերի համար արժեքների սահմանները, միջավայրի հետ փոխազդեցության հիմնական միջոցները, ինչպիսիք են համակարգի ժամը, UNIX-ի ազդանշանների մշակումը, ծրագրի ավարտումը։
    Ստանդարտ կոնտեյներները։ Ստանդարտ գրադարանի մեջ են մտնում հետևյալ կոնտեյներների համար կաղապարները՝ միաչափ զանգվածները, ցանկերը, մեկ- և երկուղղված հերթերը, սթեքերը, ասոցիացվող զանգվածները, բազմությունները, առաջնահերթություններով հերթերը։
    Հիմնական օժանդակ ծրագրերը։ Այս բաժնի մեջ են մտնում ստանդարտ գրադարանում կիրառվող հիմնական տարրերի նկարագրումը, հիշողության հատկացնողները և С լեզվի ոճով ժամանակ ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 987 | Добавил: hovo | Дата: 04.04.2015 | Комментарии (0)

C++–ն աջակցում է մեկնաբանություններ ինչպես C լեզվի ոճով՝

 /*
 Սա մեկնաբանություն է, որը կարող է կազմված լինել
 մի քանի տողերից
 */

այնպես էլ մեկ տողանի մեկնաբանություններ՝

 // այս տողի մնացած մասը համարվում է մեկնաբանություն

որտեղ //–ը նշանակում է մեկնաբանության սկիզբ, իսկ ամենամոտիկ տողանցման նշանը, որը \ նշանով (կամ նրան համարժեք ??/ նշանակմամբ) հայելիացված չէ, համարվում է մեկնաբանության ավարտ։ Ստացվում է, տվյալ տողի սահմաններում //–ից հետո գրված ամեն ինչ համարվում է մեկնաբանություն։
Տիպեր

C++ լեզվում հասանելի են հետևյալ ներկառուցված տիպերը՝

    Սիմվոլային՝ char, wchar_t (char16_t և char32_t, C++11 ստանդարտում)։
    Ամբողջաթվային նշանային՝ signed char, short int, int, long int (և long long int, C++11 ստանդարտում)։
    Ամբողջաթվային ոչ նշանային՝ unsigne ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 2266 | Добавил: hovo | Дата: 04.04.2015 | Комментарии (0)

C լեզվի ընտրության նպատակահարմարությունը

C լեզվի ընտրությունը որպես նոր ծրագրավորման լեզվի բազա պայմանավորված է նրանով, որ C լեզուն.
Aquote1.png     

    բազմանպատակային է, լակոնիկ է և համեմատաբար ցածր կարգի լեզու է
    նպատակահարմար է բազմաթիվ սիստեմային խնդիրներ լուծելու համար
    կատարվում է ամեն տեղ և ամեն սարքի ու հարթակի վրա
    միաձուլված է UNIX օպերացիոն համակարգի միջավայրի հետ

— Б. Страуструп. Язык программирования C++. Раздел 1.6, 1999
    Aquote2.png


Չնայած C լեզվի մի շարք թերությունների, Ստրաուստրուպն ընտրեց C լեզուն, քանի որ այդ թերություններն արդեն հայտնի են, իսկ նոր ստեղծված ծրագիրն անկասկած կունենա իր թերությունները, որոնք դեռ պետք է բացահայտել։ Բացի այդ դա թույլ տվեց արագորեն կոմպիլյատոր (cfront) ստանալ, որը պարզապես նոր ավելացված սին ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 756 | Добавил: hovo | Дата: 04.04.2015 | Комментарии (0)

C++ (արտասանվում է ինչպես սի փլաս փլաս ˌsiːˌplʌsˈplʌs) ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու, որը համարվում է «միջին-մակարդակի» լեզու, քանի որ թույլատրում է ինչպես ցածր մակարդակի, այնպես էլ բարձր մակարդակի ծրագրավորում։ Այն ստատիկորեն տիպավորվող, բազմապիսի մոտեցումներ թույլատրող (multi-paradigm), սովորաբար կազմակվող (կոմպիլյացվող) լեզու է։[3][4]

Բյորն Ստրաուստրուպը, ստեղծեց C++ լեզուն Bell Labs-ում 1979-ին, որպես C ծրագրավորման լեզվի բարելավում և անվանեց այն "C with Classes"։ 1983-ին այն վերանվանվեց C++ -ի։

... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 1665 | Добавил: hovo | Дата: 04.04.2015 | Комментарии (0)