Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է: Հաղորդմումը վարում են գրող Արմեն Շեկոյանն ու Արման Խարազյանը: © shamshyan.com
Просмотров: 2002 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Խաչիկ Դաշտենցի փողոցում ավտոշուկայի մոտ բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Էդուարդ Խաչիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 SV 997 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Բաբայանի վարած Toyota Corolla մակնիշի 537 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գարուշ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
...
Կարդալ շարունակությունը »
Просмотров: 2812 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
Եգիպտոսի մշակութային ժառանգության նախարար Մամդուխ ադ-Դումատին հայտարարել է, որ Թութանհամոնի դամբարանը, որը տեղակայված է Լուքսորում, հոկտեմբերի 1-ից փակվելու է՝ վերանորոգման նպատակով, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Դամբարանի ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ անհրաժեշտ է վերանորոգել հուշարձանը: Եգիպտոսի հնագույն հուշարձաններից մեկի վերանորոգման վրա կաշխատեն ամերիկյան Պոլ Գեթթի համալսարանի մասնագետները: © shamshyan.com
Просмотров: 1272 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
Այսօր 34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Դուբայի արքայազն շեյխ Ռաշեդ բեն Մուհամեդ Ալ-Մակտումը: Վերջինս Դուբայի կառավարիչի 22 երեխաներից երկրորդ զավակն էր: Շեյխը մահացել է սրտի ինֆարկտից:
Արքայազնի մահվան կապակցությանը Դուբայի կառավարիչի գրասենյակը էմիրաթում եռօրյա սուգ է հայտարարել:
2008-2010թթ. Ռաշեդը գլխավորել է ԱՄԷ-ի Օլիմպիական կոմիտեն: Դրանից հետո նա պետական պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է բիզնեսով: 2010թ. Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել էր 1,9 մլրդ դոլար:
© shamshyan.com
Просмотров: 924 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
28-ամյա Արամ Փամբուկչյանին և 25-ամյա Անի Իլիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Փամբուկյանը երեխային տեսակցելու նպատակով գալով Անիի բնակարան՝ ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջը՝ Անի Իլիչյանին։ Իսկ Անի Իլիչյանն էլ իր հերթին վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն՝ Արամ Փամբուկյանին, կծել է նրա ձախ գոտկային մասը:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին SHAMSHYAN.com
...
Կարդալ շարունակությունը »
Просмотров: 739 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
Այսօր` սեպտեմբերի 20-ին, առեղծվածային ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RR 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում` հեռուստաաշտարակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 60 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում հրդեհ է
բռնկվել ավտոմեքենայում և այն վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և ա
...
Կարդալ շարունակությունը »
Просмотров: 749 |
Добавил: hovo |
Дата: 20.09.2015
|
|
|