Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 02 » Հայ ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել
16:08
Հայ ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել
«Locator» հայկական ընկերության ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել։


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Երեւանում  DigiTec  ՏՏ ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել  է ընկերության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

Սարքավորումը ստեղծվել է խորհրդային նմուշի զույգ զենիթային գնդացրի ԶՊՈՒ-2-ի հիմքի վրա, որը մասնագետները հարստացրել են նոր ավտոմատ տեխնոլոգիաներով։

«Եթե առաջ սարքավորումը պետք էր ձեռքով պտտել առանցքի շուրջ, ապա հիմա դա էլեկտրական շարժիչի շնորհիվ կարելի է անել ավտոմատ կերպով։ Իսկ ստանդարտ գնդացրից  բացի, մենք ավելացրել ենք հակատանկային նռնականետ»,- նշել է Գրիգորյանը։

«Locator»-ի ինժեներները ստեղծել են նաեւ դիտման սարք, որը կարելի է միացնել զենքին՝ մեկին կամ մի քանիսին։ Սարքը թիրախը գտնում է ձայնով կամ օպտիկայով եւ անհրաժեշտության դեպքում հրահանգ է տալիս զենքին։ Դաշտային պայմաններին առավել պիտանելի լինելու համար սարքը հագեցած է էներգիայի նվազագույն սպառման մեխանիզմով։

DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։


Դիտումներ: 6858 | Ավելացրեց: hovo | Տեգեր: Sahmanum | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar