Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Մեծ Բրիտանիայում բժիշկները 100-ամյա կնոջը տեղեկացրել են հղիության մասին
00:18
Մեծ Բրիտանիայում բժիշկները 100-ամյա կնոջը տեղեկացրել են հղիության մասին
 

Ֆերհեմ քաղաքից հարյուրամյա բրիտանուհի Դորիս Էյլինգը քաղաքային հիվանդանոցից նամակ է ստացել, ըստ որի՝ ինքը հղի է: Տարեց հիվանդին տեղեկացնում էին, որ նա պետք է ներկայանա հետազոտության և տա համապատասխան անալիզները՝ հաղորդում է The Sun-ը:

Ինչպես պարբերականին հաղորդել է Էյլինգը՝ փաստաթուղթն ընթերցելուց հետո նա միանգամից հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ, չնայած, որ անունն ու ծննդյան թիվը գինեկոլոգները ճիշտ էին նշել:

«Ես երեք երեխա ունեմ և 20 թոռ, բայց ես հղի չեմ եղել արդեն շուրջ 70 տարի: Ես 100 տարեկան եմ, ինչպե՞ս կարող էի հղիանալ»,- նշել է կինը:

Հիվանդանոցի հետ կապ հաստատելով՝ Էյլինգը և նրա հարազատները պարզել են, որ սխալ է տեղի ունեցել: Տարեց կնոջից ու նրա ընտանիքից ներողություն են խնդրել անհագստության համար, որն առաջացրել էր այդ նամակը:

Ինչպես պատմել է կնոջ 76-ամյա որդին՝ մայրը լավ ծիծաղել է, երբ ամեն ինչ պարզ է դարձել:
աղբյուրը - news.am

Դիտումներ: 686 | Ավելացրեց: hovo | Տեգեր: 100-ամյա, Բրիտանիայում, կնոջը, բժիշկները, Մեծ | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar