23:32 Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն |
Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն![]()
Եթե ցանկանում եք վերադառնալ 20 տարի առաջ
և խաղալ այն ժամանակների հիթ դարձած խաղերը մի քանի պարզ գործողությամբ,
ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Երևի գաղտնիք չի, որ անհատական
համակարգիչներով հնարավոր է խաղալ Nintendo, Super Nintendo, Dendy և այլ
խաղային սարքերի խաղերը: Սակայն մնացած դեպքերում անհրաժեշտ է համակարգչի
վրա տեղադրել հատուկ ծրագրեր (Էմուլյատորներ) կամ պլագիններ (օր. Java
Plugin): Պարզվում է, գոյություն ունի մի հիասքանչ կայք, որտեղ հնարավոր է
խաղալ Nintendo-ի համար նախատեսված հազարավոր խաղեր՝ առանց որևէ լրացուցիչ
ծրագիր կամ հավելված տեղադրելու:
Խաղալու համար անհրաժեշտ է ընդամենը ֆլեշ ֆայլեր բացելու հնարավորություն ունեցող ցանկացած ինտերնետ դիտարկչով բացել ներքևում նշված կայքերը:
Առավելություններ
1.Հնարավորություն կա խաղալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերների հետ:
2.Հնարավոր է խաղալ ամբողջ էկրանով:
3.Հնարավորություն կա խաղալ ինչպես
ստեղնաշարով, այնպես էլ Joystick-ով: Joystick-ով խաղալու համար միացրեք
այն համակարգչին: Այնուհետև ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք այն: Խաղի կարգավորումներում ընտրեք Setup Gamepad:
4.Հնարավորություն կա պահպանել ընթացիկ խաղը և հետագայում բեռնավորել (Save/Load):
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





