Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 11 » ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ձախողված դիվերսիոն փորձի մասին
11:32
ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ձախողված դիվերսիոն փորձի մասին
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, գիշերվա ժամը 03:05-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ։




ՊԲ դիրքապահ ուժերը՝ նկատելով ադրբեջանական դիվերսիոն խմբի շարժը, հարվածել են հակառակորդին և՝ վերջինիս հասցնելով կորուստներ, ստիպել նահանջել: Մարտի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Նշենք, որ այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հայտնելով, թե հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանական զինուշի գործողությունների հետևանքով հայկական կողմն, իբր, 6 զոհ ունի։ Սակայն նույն հաղորդագրությունում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմն ունի 1 վիրավոր։  Աղբյուրը - razm.info

Դիտումներ: 3971 | Ավելացրեց: hovo | Տեգեր: diversion, harcakum | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar