Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 09 » Քուրդ զինյալները գրոհել են Նախիջեւանի սահմանը
09:49
Քուրդ զինյալները գրոհել են Նախիջեւանի սահմանը
Թուրքիայի Իգդիր նահանգում քուրդ զինյալներն այսօր առավոտյան հարձակում են գործել Թուրքիա-Նախիջեւան սահմանի անցակետի վրա: Սպանվել է 10 ոստիկան, կան վիրավորներ: Ներկայում բախումները շարունակվում են:Բաքվում լուրջ մտահոգություն է առաջացել այս իրադարձությունների կապակցությամբ:  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ մուստաֆան haqqin.az-ին ասել է, որ Իգդիրն անցել է ՔԲԿ-ի վերահսկողության տակ, եւ պետք է մոբիլիզացնել Իգդիրի ադրբեջանական համայնքին, որպեսզի ընտրությունների ժամանակ հաղթի համայնքի ներկայացուցիչը: Նա ասել է, որ Նախիջեւանը, որին սպառնում է Հայաստանը, հայտնվել է նաեւ ՔԲԿ-ի սպառնալիքի տակ: - Աղբյուրը www.lragir.am
Դիտումներ: 417 | Ավելացրեց: hovo | Տեգեր: qurd, grohelen, zinyalner@ | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar