11:14 Տարեց քաղաքացուն ապտակած՝ ոստիկանության ավագ լեյտենանտի լիազորությունները դադարեցվել են |
![]() Երեւանի Հանրապետության հրապարակում երեկ՝ օգոստոսի 21-ին, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի տարեց մասնակցին ապտակած՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա հայտնեց, որ միջադեպի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Հիշեցնենք, որ ոստիկանն ակցիայի ժամանակ ապտակել եւ հայհոյել էր 67-ամյա Հակոբ Նազարյանին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |