Առաջարկում ենք Ձեզ երջանկության և կյանքի մասին մտորելու համար 15 հետաքրիր մտքեր՝ մեծագույն մարդկանցից: Եվ հնարավոր է, որ այս մտքերը Ձեր կյանքը դարձնեն ավելի երջանիկ և թեթև:
Մտորեք.
Եվ ինչ էլ Ձեզ հետ կատարվի՝ մի ընդունեք այն շատ սրտին մոտ: Աշխարհում շատ քիչ բան է երկար ժամանակով կարևոր լինում: Ռեմարկ
Այն ինչը կարող եք հանգիստ ընդունել՝ այլևս չի ղեկավարում ձեզ:
Երբ երկար նայում ես ծովին՝ սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար նայում ես մարդկանց՝ կարոտում ես ծովը: Խարուկի Մուրակամի
Ով վերցնում է՝ լցնում է ափերը, Ով տալիս է ՝ լցնում է սիրտը: Լաո Ցզի
Որքան ցածր է մարդ հոգով, այնքան ավելի շատ է քիթը ցցում: Նա քթով ձգտում է այնտեղ որտեղ հոգով չի հասնում: Օմար Խայամ
Տիեզերքը գիտի թե ինչն է մեզ համար շատ ավելի լավ: Վաղ թե ուշ նա կբաժանի մեզ ոչ պետքական մարդկանցից և կհանդիպացնի պետքականների հետ:
Կյանքում անպայման պետք է դադարներ լինեն: Այնպիսի դադարներ, երբ ձեզ հետ ոչինչ տեղի չի ունենում, երբ դուք նստած եք և նայում եք աշխարհին, իսկ աշխարհն էլ ձեզ է նայում: Կարլ Ռենց
Ամեն մեկի մոտ էլ կգա երջանկությունը: Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա երեքշաբթի, լույս չորեքշաբթիի գիշերը, պարտադիր չէ, որ տեղի ունենա հունվարին կամ հուլիսին, պարտադիր չէ որ դա տեղի ունենա լավ եղանակին: Բայց այն անպայման կգա…
Չկա երջանկության ոչ մի բանալի, դռները միշտ բաց են: Մայր Թերեզա
Թույլերը վրեժխնդիր են լինում, ուժեղները ներում, իսկ երջանիկները մոռանում են:
Աշխարհը լավատեսներինն է, վատատեսները ընդամենը հանդիսատես են: Ֆրանսուա Գիզո
Ամենաերջանիկ մարդիկ չունեն ամեն ինչի լավագույնը: Բայց նրանք քաղում են ամենալավը նրանից՝ ինչ ունեն:
Մի պահիր այն՝ ինչ գնում է և մի վանիր այն՝ ինչ գալիս է: Եվ այդժամ երջանկությունը ինքը կգտնի քեզ: Օմար Խայամ
Հազարավոր մոմեր կարելի է վառել մեկ մոմից: Եվ դրանից այդ մոմի կյանքը չի կարճանա: Երջանկությունը չի պակասում, երբ նրանով կիսվում ես: Բուդդա
Մի անգամ դու, բոլորովին պատահմամբ, կհայտնվես ճիշտ ժամանակին՝ ճիշտ վայրում և այդժամ բոլոր ճանապարհները կխաչվեն և կմիաձուլվեն մեկ կետում:
Աղբյուրը - mediamag.am
|