21:49 ԱՄՆ-ն զգուշացնում է Հայաստանին |
![]() Այդ անդրադարձը Հայաստանի որոշ շրջանակների համար դարձել է բուռն արձագանքի պատճառ՝ ասելով, որ տարածքները պետք է վերադարձվեն Բաքվին, Ուորլիքը արել է հակահայկական հայտարարություն, եւ նրան պետք է թույլ չտալ մուտք գործել Հայաստան: Ուորլիքը տարածքների վերադարձի մասով ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է դիտարկենք խաղաղ կարգավորման հնարավորությունն իր ամբողջ ծավալով»: Ուորլիքը խոսել է Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների մասին, ասելով, որ Մոսկվայում քննարկված մոտ 10 հարցերի թվում եղել են նաեւ դրանք: Փաստացի, ամերիկացի համանախագահը, խոսելով այն մասին, որ տարածքները պետք է վերադարձվեն, նա ասում է, որ դրանք չեն կարող վերադարձվել առանց կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների: Այդ ձեւակերպումը կարող է համարվել աննախադեպ, քանի որ բանակցային որեւէ միջնորդ մինչ այժմ տարածքների վերադարձն ուղղակիորեն չի պայմանավորել մյուս գործոնների՝ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների հետ: Իհարկե, այլ հարց է, թե ընդհանրապես որեւէ անվտանգության երաշխիք գործնական առումով կարո՞ղ է փոխարինել ազատագրված տարածքներին: Բայց, բանակցային միջնորդը չի կարող հայտարարել այլ բան, չի կարող ասել, որ տարածքները չպետք է վերադարձվեն Ադրբեջանին: Առավել եւս, որ վերադարձի հնարավորությունն ընդունել է նաեւ Հայաստանի իշխանությունը, բոլոր երեք նախագահները: Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այդ առումով շատ լավ է հայտնի, Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցության հիմք, որտեղ տարածքների վերադարձը կետերից մեկն է, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է դեռեւս 2005 թվականին, որ տարածքները չեն ազատագրվել մեզ պահելու համար, դրանք բանակցային ռեսուրս են: Հայաստանի նախագահներից մեկն անկեղծորեն գուցե հավատում է, որ տարածքները վերադարձնելով է միայն հնարավոր հասնել կարգավորման ու խաղաղության, մյուսը չի հավատում, բայց փորձում է հնարամտություն անել ու հայտնել վերադարձնելու պատրաստակամություն, հուսալով, որ միջնորդների մրցակցությունը դա թույլ չի տա, կամ էլ Ադրբեջանը չի համաձայնի Արցախի անկախությանը: Երրորդը գուցե ունի տարածքների վերադարձն ընդունելու իր պատճառները: Բայց, ընդհանուր փաստ է, որ այն, ինչ ասում է Ուորլիքը, լիովին ասել եւ ասում են Հայաստանի իշխանությունները: Դրանից բացի, դա ասել է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը, նախորդ տարի մայիսին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարելով, որ ադրբեջանական տարածքների հարցը պետք է լուծվի: Ընդ որում, ադրբեջանական տարածք բնորոշումը հենց Լավրովի բնորոշումն է: Բայց, այդ ժամանակ Հայաստանում որեւէ մեկը որեւէ վրդովմունք, հիստերիա, Լավրովի մուտք Հայաստան թույլ չտալու եւ այդ կարգի կոչեր չի հնչեցրել, նրան չի մեղադրել հակահայկական հայտարարության համար: Ավելին, չգիտես ինչու Հայաստանում որեւէ մեկի մտքով իսկ չի անցել հակահայ գործողությունների համար մեղադրել եւ Հայաստանից դուրս հրավիրել հայտնի Կրիվոպուսկովին, ով 1990-91 թվականներին Արցախում խորհրդային ՕՄՕՆ-ի հրամանատարներից էր: Իսկ թե ինչով էր այդ շրջանում զբաղված ՕՄՕՆ-ը, թերեւս չի մոռացվել՝ ՕՄՕՆ-նն այդ ժամանակ զբաղված էր Արցախում հայերի սպանություններով, տեղահանումներով: Եվ ահա, Կրիվոպուսկովը տարիներ շարունակ դիվանագիտական գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի պաշտոնում, եւ չգիտես ինչու չի դնում հակահայ գործողությունների մասնակից լինելու համար նրան երկրից հեռացնելու հարց: Մինչդեռ, ամերիկացի համանախագահը շեշտում է, որ առաջնայինը ոչ թե տարածքների, այլ կարգավիճակի եւ անվտանգության հարցն է, ու դա Հայաստանում հանկարծ զայրույթ է առաջացնում: Կամ թյուրընկալման, կամ պարզապես ռուսական քարոզչության հակաամերիկյան տրամաբանության շրջանակում: Մինչդեռ արվել է Հայաստանի համար իսկապես կարեւոր շեշտադրում: Ընդ որում, դժվար է ասել, թե այդ կապակցությամբ ինչ տեսակետներ են առկա համանախագահ երկրներում: Նկատելի է, որ Ուորլիքը բարձրաձայնում է ԱՄՆ մոտեցման մասին, որն էլ հավանաբար ներկայացվել է Մոսկվային: Մինչդեռ ռազմավարական իմաստով Մոսկվայի համար ոչ թե Արցախի կարգավիճակը, այլ Արցախում Ռուսաստանի կարգավիճակն է հետաքրքիր, քանի որ տարբեր են ազդեցության համար պայքարի եւ մեթոդների ռուսական ու ամերիկյան պատկերացումները: Մոսկվայի համար ոչ թե Արցախի, այլ Արցախում ռուսական ներկայության կարգավիճակն է կարեւոր: Իսկ այդ խնդրում տարածքները փոխանակման միջոց են, որով հնարավոր է Ադրբեջանից ստանալ ռազմական ներկայության համաձայնություն, Հայաստանին էլ շանտաժել պատերազմով: Իսկ Հայաստանում, պարզվում է, կարեւոր է այն, ինչ Ռուսաստանի համար է կարեւոր: Այնինչ, Հայաստանի համար կարեւորը պետք է լիներ ինքնիշխան որոշումներ կայացնելու ընդունակությունը: Այդ տեսակետից, Ուորլիքի հայտարարությունները զգուշացում են Հայաստանին: - <<նյութի աղբյուը www.lragir.am>> ԵԱՀԿ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Վեդոմոստի
պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է տարածքների վերադարձի
թեմային: Այդ անդրադարձը Հայաստանի որոշ շրջանակների համար դարձել է
բուռն արձագանքի պատճառ՝ ասելով, որ տարածքները պետք է վերադարձվեն
Բաքվին, Ուորլիքը արել է հակահայկական հայտարարություն, եւ նրան պետք է
թույլ չտալ մուտք գործել Հայաստան: Ուորլիքը տարածքների վերադարձի
մասով ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝
համապարփակ կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ
կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է
վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում
ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և
պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է դիտարկենք խաղաղ
կարգավորման հնարավորությունն իր ամբողջ ծավալով»: Ուորլիքը խոսել է
Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների մասին, ասելով, որ
Մոսկվայում քննարկված մոտ 10 հարցերի թվում եղել են նաեւ դրանք:
Փաստացի, ամերիկացի համանախագահը, խոսելով այն մասին, որ տարածքները պետք է
վերադարձվեն, նա ասում է, որ դրանք չեն կարող վերադարձվել առանց
կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների: Այդ ձեւակերպումը կարող
է համարվել աննախադեպ, քանի որ բանակցային որեւէ միջնորդ մինչ այժմ
տարածքների վերադարձն ուղղակիորեն չի պայմանավորել մյուս գործոնների՝
կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների հետ: Իհարկե, այլ հարց է, թե
ընդհանրապես որեւէ անվտանգության երաշխիք գործնական առումով կարո՞ղ է
փոխարինել ազատագրված տարածքներին: Բայց, բանակցային միջնորդը չի կարող
հայտարարել այլ բան, չի կարող ասել, որ տարածքները չպետք է վերադարձվեն
Ադրբեջանին: Առավել եւս, որ վերադարձի հնարավորությունն ընդունել է
նաեւ Հայաստանի իշխանությունը, բոլոր երեք նախագահները: Տեր-Պետրոսյանի
դիրքորոշումն այդ առումով շատ լավ է հայտնի, Ռոբերտ Քոչարյանը ընդունել է
Մադրիդյան սկզբունքները որպես բանակցության հիմք, որտեղ տարածքների
վերադարձը կետերից մեկն է, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է դեռեւս 2005
թվականին, որ տարածքները չեն ազատագրվել մեզ պահելու համար, դրանք
բանակցային ռեսուրս են: Հայաստանի նախագահներից մեկն անկեղծորեն
գուցե հավատում է, որ տարածքները վերադարձնելով է միայն հնարավոր հասնել
կարգավորման ու խաղաղության, մյուսը չի հավատում, բայց փորձում է
հնարամտություն անել ու հայտնել վերադարձնելու պատրաստակամություն,
հուսալով, որ միջնորդների մրցակցությունը դա թույլ չի տա, կամ էլ Ադրբեջանը
չի համաձայնի Արցախի անկախությանը: Երրորդը գուցե ունի տարածքների
վերադարձն ընդունելու իր պատճառները: Բայց, ընդհանուր փաստ է, որ այն, ինչ
ասում է Ուորլիքը, լիովին ասել եւ ասում են Հայաստանի իշխանությունները:
Դրանից բացի, դա ասել է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը, նախորդ տարի
մայիսին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը
հայտարարելով, որ ադրբեջանական տարածքների հարցը պետք է լուծվի: Ընդ որում,
ադրբեջանական տարածք բնորոշումը հենց Լավրովի բնորոշումն է: Բայց,
այդ ժամանակ Հայաստանում որեւէ մեկը որեւէ վրդովմունք, հիստերիա, Լավրովի
մուտք Հայաստան թույլ չտալու եւ այդ կարգի կոչեր չի հնչեցրել, նրան չի
մեղադրել հակահայկական հայտարարության համար: Ավելին, չգիտես ինչու
Հայաստանում որեւէ մեկի մտքով իսկ չի անցել հակահայ գործողությունների
համար մեղադրել եւ Հայաստանից դուրս հրավիրել հայտնի Կրիվոպուսկովին, ով
1990-91 թվականներին Արցախում խորհրդային ՕՄՕՆ-ի հրամանատարներից էր: Իսկ
թե ինչով էր այդ շրջանում զբաղված ՕՄՕՆ-ը, թերեւս չի մոռացվել՝ ՕՄՕՆ-նն այդ
ժամանակ զբաղված էր Արցախում հայերի սպանություններով, տեղահանումներով:
Եվ ահա, Կրիվոպուսկովը տարիներ շարունակ դիվանագիտական գործունեություն է
ծավալում Հայաստանում, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի պաշտոնում, եւ չգիտես
ինչու չի դնում հակահայ գործողությունների մասնակից լինելու համար նրան
երկրից հեռացնելու հարց: Մինչդեռ, ամերիկացի համանախագահը շեշտում
է, որ առաջնայինը ոչ թե տարածքների, այլ կարգավիճակի եւ անվտանգության
հարցն է, ու դա Հայաստանում հանկարծ զայրույթ է առաջացնում: Կամ
թյուրընկալման, կամ պարզապես ռուսական քարոզչության հակաամերիկյան
տրամաբանության շրջանակում: Մինչդեռ արվել է Հայաստանի համար
իսկապես կարեւոր շեշտադրում: Ընդ որում, դժվար է ասել, թե այդ
կապակցությամբ ինչ տեսակետներ են առկա համանախագահ երկրներում: Նկատելի է,
որ Ուորլիքը բարձրաձայնում է ԱՄՆ մոտեցման մասին, որն էլ հավանաբար
ներկայացվել է Մոսկվային: Մինչդեռ ռազմավարական իմաստով Մոսկվայի համար ոչ
թե Արցախի կարգավիճակը, այլ Արցախում Ռուսաստանի կարգավիճակն է հետաքրքիր,
քանի որ տարբեր են ազդեցության համար պայքարի եւ մեթոդների ռուսական ու
ամերիկյան պատկերացումները: Մոսկվայի համար ոչ թե Արցախի, այլ
Արցախում ռուսական ներկայության կարգավիճակն է կարեւոր: Իսկ այդ խնդրում
տարածքները փոխանակման միջոց են, որով հնարավոր է Ադրբեջանից ստանալ
ռազմական ներկայության համաձայնություն, Հայաստանին էլ շանտաժել
պատերազմով: Իսկ Հայաստանում, պարզվում է, կարեւոր է այն, ինչ Ռուսաստանի
համար է կարեւոր: Այնինչ, Հայաստանի համար կարեւորը պետք է լիներ
ինքնիշխան որոշումներ կայացնելու ընդունակությունը: Այդ տեսակետից,
Ուորլիքի հայտարարությունները զգուշացում են Հայաստանին: - See more at:
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/117658#sthash.8kAcs8yv.dpuf
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |