class="wide-page">
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 16


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ հանձնարարություն է տվել զինուժին ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հայկական կրակոցների դեպքում «անհապաղ կրակ բացել թշնամու ուղղությամբ»: Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարության մեջ ասվում է, որ կրակ բացեն հրազենի համար անհասանելի բնակավայրերի եւ հայկական դիրքերի ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժի տրամադրության տակ եղած խոշոր տրամաչափի զենքերից:

Փաստացի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է հայկական սահմանամերձ բնակավայրերի եւ հայկական դիրքերի հանդեպ հրետանային գրոհի նախապատրաստության մասին: Թե ինչ խոշոր տրամաչափի սպառազինության մասին է խոսքը, դա վերաբերում է նաեւ տանկերի՞ն, պարզ չէ:

Փաստացի, դա քայլ է այն ուղղությամբ, որ կանխատեսվում էր, թե Բաքվի օլիմպիադայից հետո Ադրբեջանը կարող է դիմ ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 526 | Добавил: hovo | Дата: 16.07.2015 | Комментарии (0)


Հուլիսի 14-ին անսպասելի պաշտոնանկություն է աևրձանագրվել Հայաստանի կառավարությունում: Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ազատման պատճառների մասին չկա որեւէ տեղեկություն, ինչը Հայաստանի պարագայում ընդհանուր առմամբ միանգամայն բնական իրողություն է: Հայաստանում կադրային լուծումների առումով հանրային հաշվետվողականությունն ընդունված պրակտիկա չէ եւ թե նախարար նշանակելիս հանրության առաջ նրա վրա չի դրվում որեւէ հստակ պատասխանատվություն, թե նրան աշխատանքից ազատելիս կամ հեռացնելիս չկա պատասխանատվության որեւէ ամրագրում:

Իսկ պաշտոնանկությունն անսպասելի էր այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանի կառավարությունում փոփոխությունների կարիք կա, ապա առաջին հերթին իհարկե այն պաշտոններում, որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար: Այստեղ անարդյունավետությունն ուղղակի աչք է ծակում, եւ տարօրինակ է, որ փոփոխությունը տեղի է ունենում ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 522 | Добавил: hovo | Дата: 16.07.2015 | Комментарии (0)


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Վեդոմոստի պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է տարածքների վերադարձի թեմային:

Այդ անդրադարձը Հայաստանի որոշ շրջանակների համար դարձել է բուռն արձագանքի պատճառ՝ ասելով, որ տարածքները պետք է վերադարձվեն Բաքվին, Ուորլիքը արել է հակահայկական հայտարարություն, եւ նրան պետք է թույլ չտալ մուտք գործել Հայաստան:

Ուորլիքը տարածքների վերադարձի մասով ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է դիտարկենք խաղաղ կարգա ... Կարդալ շարունակությունը »
Просмотров: 611 | Добавил: hovo | Дата: 16.07.2015 | Комментарии (0)