22:48 Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը |
![]() Իսկ պաշտոնանկությունն անսպասելի էր այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանի կառավարությունում փոփոխությունների կարիք կա, ապա առաջին հերթին իհարկե այն պաշտոններում, որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար: Այստեղ անարդյունավետությունն ուղղակի աչք է ծակում, եւ տարօրինակ է, որ փոփոխությունը տեղի է ունենում արդարադատության համակարգում: Թեեւ, մյուս կողմից, արդարադատությունն իհարկե հարցերի հարցն է, եւ ցանկացած երկրի կայացման եւ զարգացման համար չափազանց կարեւոր է անկախ արդարադատության, դատական համակարգի անաչառության եւ օրինականության գործոնը: Սակայն դժվար է պատկերացնել, որ Հովհաննես Մանուկյանի հեռացումը պայմանավորված կարող է լինել հենց այդ հանգամանքով: Նա իհարկե այն նախարարը չէր, որը էական բարեփոխման էր ենթարկում այդ կարեւոր համակարգը, սակայն մյուս կողմից վստահաբար կարելի է ասել, որ նոր նշանակվելիք որեւէ նախարար չի լուծելու դրա հետ կապված որեւէ էական հարց: Հայաստանի կառավարությունում պաշտոնանկությունների հավանականությունն ընդհանրապես առկա էր, մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ տեղի են ունենալու մի շարք փոփոխություններ, թեեւ իհարկե դրանց թվում չէր խոսվում արդարադատության նախարարի մասին: Մասնավորապես ասվում էր, որ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն է նշանակվելու ԱԽ քարտուղար, իսկ նրա փոխարեն պաշտոնը ստանձնելու է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, ով մի քանի անգամ արդեն եղել է այդ նախարարական պաշտոնին: Նշվում էր նաեւ, որ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-Սերժ Սարգսյան պայմանավորվածության արդյունքում կստանա սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը: Ներկայում ասվում է, որ Մինասյանին կնշանակեն արդարադատության նախարար: Մինասյանն իհարկե ողջունելի թեկնածու է, պարկեշտ անձնավորություն: Սակայն խնդիրն այն է, որ օրինակ Մինասյանից եւ Հովհաննես Մանուկյանից առաջ այդպիսի հեռանկարային որակներով նախարար էր դիտվում Հրայր Թովմասյանը, իսկ որտե՞ղ է այսօր նա՝ Գալուստ Սահակյանի գլխավորած ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իրենից հետո չթողնելով արդարադատության համակարգում որեւէ լուսավոր հետք: Այնպես որ, խնդիրը անձը չէ, խնդիրը համակարգն է եւ այդ համակարգում անձի աշխատանքի հնարավորությունը: Ու քանի որ այդպիսի հնարավորության խնդիր Հայաստանի իշխող համակարգում դրված չէ, եւ բոլոր պայմանավորվածություններն ու համաձայնությունները կնքվում են անձի կամ խմբի հարստացման հնարավորության համատեքստում, Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ վերնախավի համաձայնության շնորհիվ որեւէ պաշտոն ստանձնելու դեպքում Արծվիկ Մինասյանը առավելագույնը կփոխի միայն հանրության վերաբերմունքն իր հանդեպ: Եթե կա համակարգային խնդիրներ լուծելու իրական ցանկություն, ապա Սերժ Սարգսյանը կպայմանավորվի հասարակության, ոչ թե ՀՅԴ-ի կամ որեւէ քաղաքական ուժի հետ: Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը արդեն լիուլի ապացուցել են, որ հանդիսանում են Հայաստանի իշխող համակարգի տարատեսակ կցորդներ: Հնարավոր չէ նույն համակարգի տարբեր մասերի գործակցությունից ստանալ որեւէ համակարգային փոփոխություն: Սերժ Սարգսյանը պարզապես կազմի փոփոխություն է կատարում, ինչը կարծես թե հանդիսանում է նրա կառավարման առանցքային փիլիսոփայությունը: Նա իր նախագահության երկու ժամկետների ընթացքում պարբերաբար կատարեց կադրային տարբեր փոփոխություններ, որոնք ընդհանուր առմամբ որեւէ տրամաբանություն այդպես էլ չընդգծեցին, ավելի շատ տպավորություն թողնելով, որ Սերժ Սարգսյանը փոխում է փոխելու համար, քանի որ մեծ հաշվով չգիտե էլ ինչ անել, կամ գիտե, բայց հասկանում է, որ անել չի կարողանալու եւ ըստ այդմ ընտրում է պարբերական փոփոխությունների մարտավարությամբ ինչ որ գործողության իմիտացիա, տպավորություն թողնելու տարբերակը: Ինչպես մի առիթով հայտարարել էր հենց ինքը՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն այսպես ասած պարապ չի մնում, միաժամանակ միշտ թարմ պահելով իր հանդեպ համակարգի տարբեր սեգմետների հույսը, որ պարբերական փոփոխությունների ընթացքում մի օր էլ կգա նշանակվելու իրենց հերթը: - <<նյութի աղբյուը www.lragir.am>> Հուլիսի
14-ին անսպասելի պաշտոնանկություն է աևրձանագրվել Հայաստանի
կառավարությունում: Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է
արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ազատման պատճառների մասին
չկա որեւէ տեղեկություն, ինչը Հայաստանի պարագայում ընդհանուր առմամբ
միանգամայն բնական իրողություն է: Հայաստանում կադրային լուծումների
առումով հանրային հաշվետվողականությունն ընդունված պրակտիկա չէ եւ թե
նախարար նշանակելիս հանրության առաջ նրա վրա չի դրվում որեւէ հստակ
պատասխանատվություն, թե նրան աշխատանքից ազատելիս կամ հեռացնելիս չկա
պատասխանատվության որեւէ ամրագրում: Իսկ պաշտոնանկությունն
անսպասելի էր այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանի կառավարությունում
փոփոխությունների կարիք կա, ապա առաջին հերթին իհարկե այն պաշտոններում,
որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար: Այստեղ
անարդյունավետությունն ուղղակի աչք է ծակում, եւ տարօրինակ է, որ
փոփոխությունը տեղի է ունենում արդարադատության համակարգում: Թեեւ,
մյուս կողմից, արդարադատությունն իհարկե հարցերի հարցն է, եւ ցանկացած
երկրի կայացման եւ զարգացման համար չափազանց կարեւոր է անկախ
արդարադատության, դատական համակարգի անաչառության եւ օրինականության
գործոնը: Սակայն դժվար է պատկերացնել, որ Հովհաննես Մանուկյանի հեռացումը
պայմանավորված կարող է լինել հենց այդ հանգամանքով: Նա իհարկե այն նախարարը
չէր, որը էական բարեփոխման էր ենթարկում այդ կարեւոր համակարգը, սակայն
մյուս կողմից վստահաբար կարելի է ասել, որ նոր նշանակվելիք որեւէ նախարար
չի լուծելու դրա հետ կապված որեւէ էական հարց: Հայաստանի
կառավարությունում պաշտոնանկությունների հավանականությունն ընդհանրապես
առկա էր, մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ տեղի են ունենալու
մի շարք փոփոխություններ, թեեւ իհարկե դրանց թվում չէր խոսվում
արդարադատության նախարարի մասին: Մասնավորապես ասվում էր, որ կրթության ու
գիտության նախարար Արմեն Աշոտյանն է նշանակվելու ԱԽ քարտուղար, իսկ նրա
փոխարեն պաշտոնը ստանձնելու է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, ով մի քանի
անգամ արդեն եղել է այդ նախարարական պաշտոնին: Նշվում էր նաեւ, որ
պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-Սերժ Սարգսյան պայմանավորվածության
արդյունքում կստանա սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:
Ներկայում ասվում է, որ Մինասյանին կնշանակեն արդարադատության նախարար:
Մինասյանն իհարկե ողջունելի թեկնածու է, պարկեշտ անձնավորություն: Սակայն
խնդիրն այն է, որ օրինակ Մինասյանից եւ Հովհաննես Մանուկյանից առաջ այդպիսի
հեռանկարային որակներով նախարար էր դիտվում Հրայր Թովմասյանը, իսկ որտե՞ղ է
այսօր նա՝ Գալուստ Սահակյանի գլխավորած ԱԺ աշխատակազմի ղեկավարի
պաշտոնում, իրենից հետո չթողնելով արդարադատության համակարգում որեւէ
լուսավոր հետք: Այնպես որ, խնդիրը անձը չէ, խնդիրը համակարգն է եւ
այդ համակարգում անձի աշխատանքի հնարավորությունը: Ու քանի որ այդպիսի
հնարավորության խնդիր Հայաստանի իշխող համակարգում դրված չէ, եւ բոլոր
պայմանավորվածություններն ու համաձայնությունները կնքվում են անձի կամ խմբի
հարստացման հնարավորության համատեքստում, Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ վերնախավի
համաձայնության շնորհիվ որեւէ պաշտոն ստանձնելու դեպքում Արծվիկ Մինասյանը
առավելագույնը կփոխի միայն հանրության վերաբերմունքն իր հանդեպ:
Եթե կա համակարգային խնդիրներ լուծելու իրական ցանկություն, ապա Սերժ
Սարգսյանը կպայմանավորվի հասարակության, ոչ թե ՀՅԴ-ի կամ որեւէ քաղաքական
ուժի հետ: Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը արդեն լիուլի ապացուցել են,
որ հանդիսանում են Հայաստանի իշխող համակարգի տարատեսակ կցորդներ:
Հնարավոր չէ նույն համակարգի տարբեր մասերի գործակցությունից ստանալ որեւէ
համակարգային փոփոխություն: Սերժ Սարգսյանը պարզապես կազմի
փոփոխություն է կատարում, ինչը կարծես թե հանդիսանում է նրա կառավարման
առանցքային փիլիսոփայությունը: Նա իր նախագահության երկու ժամկետների
ընթացքում պարբերաբար կատարեց կադրային տարբեր փոփոխություններ, որոնք
ընդհանուր առմամբ որեւէ տրամաբանություն այդպես էլ չընդգծեցին, ավելի շատ
տպավորություն թողնելով, որ Սերժ Սարգսյանը փոխում է փոխելու համար, քանի
որ մեծ հաշվով չգիտե էլ ինչ անել, կամ գիտե, բայց հասկանում է, որ անել չի
կարողանալու եւ ըստ այդմ ընտրում է պարբերական փոփոխությունների
մարտավարությամբ ինչ որ գործողության իմիտացիա, տպավորություն թողնելու
տարբերակը: Ինչպես մի առիթով հայտարարել էր հենց ինքը՝ չի
սխալվում նա, ով ոչինչ չի անում: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն այսպես ասած
պարապ չի մնում, միաժամանակ միշտ թարմ պահելով իր հանդեպ համակարգի տարբեր
սեգմետների հույսը, որ պարբերական փոփոխությունների ընթացքում մի օր էլ կգա
նշանակվելու իրենց հերթը: - See more at:
http://www.lragir.am/index/arm/0/country/view/117628#sthash.r8rRitLN.dpuf
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |