| Անկեդոտներ |

| Սրամտում են գյումրեցիները |

Մահամերձ կինը դիմում է ամուսնուն.
-Ալեք ջան, սիրտս կվկայե, որ ես կմեռնիմ…
Թե միտքդ ծռեցիր ու նորից կարգվար, 
իմ շորերը չթողնիս, որ ինիգ հագնի:
-Կնիկ ջան, հանգիստ մեռի, 
քու շորերդ էնոր պզտիկ կեղնին:

— Կարո, էդպես հերսոտված ո՞ւր կերթաս:
— Մկոյին սպանելու:
— Ընչի՞, այ տղա, ի՞նչ մեղք ունի:
— Անցյալ տարի ընձի ըսավ բեգեմոնտ:
— Տարիմ անցել է, նո՞ր միտքդ ընկավ:
— Գազանանոցից կուգամ:

— Հոռոմ մա, տոմս չվերցնես, ես քու տեղդ վերցրել եմ, 
— ավտոբուսից  բղավեց Կարոն:
— Շնորհակալ եմ, աստված էլ քեզի վերցնե, 
— օրհնեց Հոռոմ մամը:

Մհեր Մկրտչյանը գանգատվում է դերասան ընկերոջը.
-Օրը 25 ժամ աշխատում եմ:
-Օրը 24 ժամ ունի, — նրան ուղղում է կոլեգան:
-Բայց ես մի ժամ շուտ եմ արթնանում…

— Վարդանիկ, ի՞նչ կարող ես պատմել հնագույն 
ժամանակների գիտնականների մասին:
— Նրանք բոլորը վաղո՜ւց մահացել են…

-Շարքային Գրիգորյա’ն, շարքից դուրս արի:
Գրիգորյանը ուշակորույս հայտնվում է գետնին:
— Ի՞նչ պատահեց նրան:
— Շարքից դուրս եկավ…

-Երեխանե’ր, կազմեք նախադասություն «բարեբախտաբար» բառով:
-Խուլիգանները հարձակվեցին անցորդի վրա և սպանեցին նրան: 
Բարեբախտաբար, անցորդն իր հետ փող չէր վերցրել, 
— պատասխանում է Վարդանիկը:

Կինը ամուսնուն.
-Դեմքիդ արտահայտությունը շատ կասկածելի է: 
Կամ դավաճանել ես ինձ, կամ պատրաստվում ես:
-Էդ ընչի՞ կամ, կամ: Մեկն էլ, մյուսն էլ…

Դատավորը` երիտասարդ գողին.
-Դրամարկղի ապակին կոտրելիս չէիր մտացում ապագայիդ ու ընտանիքիդ մասին:
-Հենց դրա մասին էլ մտածում էի:

Ամուսինները ճաշում են: Կինն ասում է ամուսնուն.
-Ծո, կհիշե՞ս, որ ինն ամիս առաջ արձակուրդ վերցրեցիր, 
գնացիր Սեւան հանգստանալու, ձուկ բռնելու:
-Է հա, կհիշեմ:
-Էսօր մե ձկնիկ զանգեց եւ ըսավ, օր դու հայր ես դարձե…

Մայրը բարկանում է որդու վրա.
-Ծո, ընչի՞ էն մարդուն քարով զարկիր:
-Էլ չեմ անի:
-Իրան Էլ պետք չի գա…

Պատանի Շիրազը կապույտ կոստյումով, կանաչ փողկապ կապած, 
ամաչելով ու քաշվելով մտնում է խմբագրի մոտ:
-Օհո, կանաչ փողկապ ես կապել ու չե՞ս վախենում, 
որ ավանակը կուտի,- հեգնում է խմբագիրը:
-Ըշտը իդոր համար վախվխելով ներս կուգամ,
- պատասխանում է Շիրազը:


|1|2|3|4|5|6|