| Անկեդոտներ |

| Կատակում է Զանգեզուրը |

Ավագ պապը մտքերով տարված` ձին հակառակն էր թամբում: 
Անցորդներից մեկն ասում է.
-Ավագ պապ, էտ խի՞ ես ծին թարս թամքըմ:
-Ա շան տղա, ի՞նչ ես գիդըմ, 
ես դյեր դեմ քյնա՞լ, թե՞ դվեր:

Աշխենը շատ տգեղ կին էր: Մի օր ամուսնուն` Գևորգին, 
կանգնեցնում է հարևան Արշակը.
-Գևո՛րգ ջան, ախր շատ կներես, մի անհամեստ հարց տամ, 
էտ կեշ կընգանըդ հունց ը՞ս սիրում:
-Հարևա՛ն ջան, հունց ասիմ. քու կընգանըդ անումը տամըմ, 
իմեն սիրում:

Մի գյուղացի ավտոբուսի պատուհանից գլուխը հանում է, 
գլխարկը ընկնում է: Հանում է մի ռուբլի ու դուրս նետում.
-Յեդի ավտոբուսովը կկյաս:

1992թ. գնդակոծությոնների ժամանակ Ղափանի Եղվարդ գյուղի 
նախագահը շտապ ռադիոկապով միացավ պաշտպանության շտաբ. 
«Ադրբեջանցիները մեր Գյուղի վրա արդեն կրակում են 
«Ալազանով» ու «Գաուբիցով», բայց բարեբախտաբար 
արկերն ընկնում են Ուժանիսի վրա»:

-Արշակ, թոռանդ անունը հի՞նչ ես տիրալ,
-հետաքրքրվեց հին բարեկամներից մեկը:
-Վեսկի:
-Խե՞:
-Հինչ ասիմ, ասալ ըմ, թող մեր տանն էլ վեսկի ինի:

-Պա՛պ, — մի օր հարցրեց Գեւորիկը, էշերն ամուսնանո՞ւմ են:
— Է՛բալա ջան, հենց էշերն են ամունանում…էշերը…

-Վարդո՛ւշ, էդ ի՞նչ սիրուն սվիտր ես հագել:
-Գերմանական ա, քուրս ա գործած,- ուշադրությունից ուրախացավ Վարդուշը:

-Ընկե՛ր նախագահ, եկած ըմ բողոքիմ, բրիգադիր Միսակը ինձ ուշունց ա տըվալ:
-Արուսյա՛կ, ես նրան լավ եմ ճանաչում, նա հինչ վեր ասաց, 
անելու ա, արխային կաց, քյինի ծեր տոն:

Ավտոտեսուչ Կոլին կանգնեցրեց Գորիսից եկող ԳԱԶ-51 բեռնատարը, 
որի խցիկում երկու ուղևոր կար:
-Հարգելի՛ վարորդ, դուք չգիտեք, որ մեկ ուղևորից 
ավելի իրավունք չունեք վերցնել:
-Լավ, Կոլի, դուզ ես ասում, բայց ես չեմ` տու վես, 
վեր ճընհապարով քինալիս ինես, տեսնաս էրկու մանեթ ա յեր ինգած, 
մինը յոր ես ընիլու, մինը թողե՞ս:


|1|2|3|4|5|6|